Վլադիմիր Պուտինը նկարահանվել է ՖԻՖԱ-ի տեսահոլովակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկարահանվել է տեսահոլովակում, որը նվիրված է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացած 100-օրյակին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տեսահոլովակը հրապարակված է FIFATV-ի YouTube-ի ալիքում: Դրանում աշխարհի առաջնությանը մասնակցող 32 երկրների ներկայացուցիչներ են, նրանք գնդակով հնարքներ են ցուցադրում:
Նկարահանումներին մասնակցել են Մարադոնան, Ռոնալդոն, Դիեգո Ֆորլանը, Խորխե Կամպոսը և ուրիշներ: 2018 թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքներում: