Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր հիմնադրամի տնօրեն է ընտրվել Վահան Տեր-Ղևոնդյանը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանել հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրել է փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրեն:
Հարակից հրապարակումներ`
- «Մատենադարան» տնօրենի պաշտոնի համար դիմում է ներկայացրել մեկ թեկնածու
- Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան