Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը. փոխնախարար
Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում՝ հեղինակի կողմից ենթարկվել է որոշ փոփոխությունների։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այդ փոփոխությունների մի մասն էլ կատարվել է հարցը քննարկելով պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Կորյուն Նահապետյանի հետ։
«Տարբեր որոշումների ստորագրման տարաբերություններ կային, իսկ հիմա որոշվել է, որ Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը: Մյուս առաջարկն այն է, որ բոլոր տեղերում, որտեղ նշվում է անվտանգության խորհուրդ, փոխարինվի անվտանգության խորհրդի գրասենյակ բառով»,- ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը: