ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից անցկացված մրցույթի շրջանակներում դարձել է լավագույն գործընկեր
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները:
Ընկերությունից հայտնում են, ո մրցույթն անց էր կացվում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների միջև: ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից հայտարարված բոլոր 3 անվանակարգերում.
• «Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը,
• «Լավագույն վաճառող» անվանակարգում հաղթեց «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Թոմոյանը:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց գլխավոր անվանակարգում և ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության լավագույն գործընկեր: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է «Վանաձոր» մասնաճյուղին և, մասնավորապես, աշխատակցուհի Արմինե Թոմոյանին կատարված աշխատանքի գերազանց արդյունքների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է համագործակցել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ նաև հետագայում և մասնակցել նոր նախագծերին:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին
- Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը
- Բանկի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել. ՎՏԲ-Հայաստան Բանկ
- «ՎՏԲ-Հայաստան»-ի Բաղրամյան մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատար է