«Հրապարակ». Նոր էլէկտրագնացքով անվճար երթևեկել ցանկացողների թիվը 10 անգամ ավելի է եղել
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը «Հարավկովկասյան երկաթուղին» որոշել էր ակցիա անել՝ նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորներին անվճար տեղափոխել Երևանից Գյումրի։ Սակայն 124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով անվճար Գյումրի մեկնելու համար առավոտյան ժամը 7-ից մարդիկ շտապել էին կայարան, և պարզվել էր, որ ցանկացողների թիվը մոտ 10 անգամ շատ է, քան գնացքը կարող է տեղափոխել։ Սկսվել էր հրմշտոց, վիճաբանություններ, մեղադրանքներ՝ ուղղված տոմսավաճառներին և հսկիչներին, որ ծանոթներին են թողնում, իսկ ինչ-որ տուրիստական կազմակերպություն միանգամից 40-50 տոմս է ձեռք գցել՝ խախտելով արդարությունը»։
Թերթը հիշեցրել է, որ «էլեկտրագնացքով տոմսի արժեքն ընդամենը 2500 դրամ է, իսկ հին շարժակազմով՝ 1000 դրամ, և մեկնում է օրական մի քանի անգամ՝ գրեթե կիսադատարկ վագոններով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները