«Իրատես». ՀՀ նորընտիր նախագահը ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու են անվտանգության աշխատակիցները
«Իրատես»-ը գրում է, թե «ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց»:
«Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդիպումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կատարած այցի ժամանակ` քաղաքի մատույցներում իրեն ողջունելու կանգնած մարզպետ-քաղաքապետ-պաշտոնյաներին, որոնք նրան աղ ու հաց տալուց հետո ցանկացել են նաև ուղեկցել, խնդրել է «չանել այդ բանը», իսկ երբ այցելել է Գյումրու դպրոցներից մեկը, տեսել է, որ ոստիկաններ կան կանգնած, անչափ զարմացել է: Ի դեպ, այս օրերին որոշվում է նաև, թե որտեղ է ապրելու նոր նախագահը՝ կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թաղամասի իր հարմարավետ տանը»,- գրում է թերթը:
Մանրամասները թերի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները