Չենք կարող Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև զուգահեռներ տանել. Վահրամ Բաղդասարյան
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վրա որևէ հարձակում չի կարող լինել, Կարեն Կարապետյանի կառավարության արդյունքները բավական գոհացուցիչ են եղել, դա է վկայում տնտեսական աճը»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ Կարեն Կարապետյանի հասցեին արած այն հայտարարությանը, թե նա Արցախյան պատերազմի և Արցախի մասին ոչինչ չգիտի՝ Բաղդասարյանը նկատեց՝ վարչապետ Կարեն Կարապետյանը խորացած չէ արտաքին քաղաքականության և Արցախի հարցով բանակցությունների մեջ, որևէ մեկը չի կարող ասել, որ նա ամենափայլուն գիտակներից մեկն է:
«Բայց ինչ վերաբերում է տնտեսությանը, ես կարող եմ շատ երկար խոսել Կարեն Կարապետյանի գործունեության մասին»,- ասաց հանրապետական գործիչը:
Բաղդասարյանի խոսքով, բնականաբար, չենք կարող Կարեն Կարապետյանի և պատերազմի ակունքներից եկած Սերժ Սարգսյանի միջև համեմատություն, զուգահեռներ տանել: «Կարող է համեմատությունը կոշտ է ստացվել, բայց…»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանն ասել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի անձ է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին խոսելիս էլ պատգամավոր գեներալը նշել էր. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, նա ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից, լավ վարչապետ ա, կարող ա հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից, բոլորից էլ էլ լավ իմանա, բայց էս պահին ինձ անուն տվեք, էս պահին ես ոչ մեկին չեմ տեսնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին