Տաճատ Վարդապետյանի գնահատականը Սերժ Սարգսյանի գործունեությանը
«Ես շատ բարձր եմ գնահատում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը և այս տարիների նրա անթերի ղեկավարումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Իսկ համարո՞ւմ է, որ ՀՀ գործող նախագահն անփոխարինելի է հարցին, պատգամավորը պատասխանեց, որ դա մոտեցման հարց է. «Եթե իմ գնահատականն է, որ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ անթերի ղեկավար տեսնեմ: ՀՀԿ-ն շատ մոտ ապագայում համապատասխան որոշում կկայացնի, և բոլորիս պարզ կլինի: Միանձնյա որոշումներ չկան, կգա ժամանակը, կհայտարարվի, այնպես որ այս պահին ոչինչ չեմ կարող ասել»։
Լրագրողները Տաճատ Վարդապետյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի կողմից երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը: Պատգամավորը նկատեց՝ սոցիալական լարվածություն կարող է լինել ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ համեստ, սակավ ռեսուրսներով օժտված Հայաստանում. «Մենք երկու տասնամյակից ավելի շրջափակման մեջ ենք: Առանձնապես աչքի չենք ընկնում օգտակար հանածոներով»:
Հարցին՝ շարունակելո՞ւ է ստեղծագործել, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ ստեղծագործելը պատվերով չի լինում, մուսան հայտնվում է պահի տակ: Իսկ կարո՞ղ է ասմունքել իր վերջին բանաստեղծություններից որևէ մեկը, հետաքրքրվեցին լրագրողները. «Ես այս պահին ձեռնպահ եմ մնում բանաստեղծություն արտաբերել, որովհետև այլևս նպատակամղված եմ քաղաքական գործունեության և պատրաստվում եմ օրենսդիր մարմնում աշխատանքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան