Չգիտեմ մի միջազգային կազմակերպության գործադիր մարմին, որը նիստերը դռնբաց են անցկացնում. Կոստանյան
«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք Եվրոպայի խորհրդին կհանդգնենք մեղադրել պակաս ժողովրդավարական լինելու մեջ»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրնագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Ժողովրդավարության խնդիր չկա, ավելին՝ վստահ եմ, որ լավ գիտեք, որ ԵԽ շատ հանձնաժողովների նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ անում է բացառապես պառլամենտական վեհաժողովը»,- շեշտեց Կոստանյանը:
Նա նշեց, որ ինքը չգիտի մի միջազգային կազմակերպության գործադիր մարմին, որը նիստերը դռնբաց են անցկացնում. «Հույս ունեմ, որ այս հարցն այլևս քննարկման առարկա չի դառնա»։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը վարչապետի ենթակայությանը հանձնելուն, նրան «սուպերվարչապետ» դարձնելուն, ապա պատգամորն ասաց, որ սուպերության մասին չէ խոսքը, հակառակը՝ ավելի շատ պատասխանատվության մասին է. «Վարչապետը ստանձնում է քաղաքական պատասխանատվություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համար, լուրջ պատասխանատվություն է ստանձնում ընդ որում»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել. Թանդիլյան
- Նոր կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին