Եթե ԱՄՆ-ի դեսպանը կոռուպցիայի տեղը գիտի, թող ասի․ Գալուստ Սահակյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությունը, որ մեր երկրում իշխանությունը չարաշահվում է, և որ տնտեսությունն ազատական չէ։
«ԱՄՆ-ի դեսպանին չեմ ուզում պատասխանել և ընդհանրապես դեսպաններին։ Յուրաքանչյուր դեսպան իր երկրի մակարդակով քննություն է վերցնում այլ երկրի հասարակության մեջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ո՞րն է իշխանության գործառույթը, եթե իր իսկ խոսքերով ժողովուրդն է ամեն ինչի պատասխանատուն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ ասում ենք ժողովուրդ, ժողովրդի մեջ բոլորն են մտնում՝ և իշխանությունը, և սովորական մարդիկ, և դուք, և ես։ Ինչպիսին ժողովուրդն է, այդպիսի էլ ճակատագիր է ունենում»։
Իսկ մենաշնորհն ու կոռուպցիան իշխանության չարաշահմա՞ն հետևանք են, հետաքրքրվեցին լրագրողները։ Սահակյանն ընդգծեց, որ եթե նման խնդիրներ կան, բնական է, որ մեղավորությունն իշխանությանն է։ «Եթե կոռուպցիան կա, և դուք դրա տեղը գիտեք, կամ ԱՄՆ-ի դեսպանը գիտի, թող ասի։ Ես չգիտեմ»։
Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, ամերիկացիները և մյուս արտասահմանցի գործարարները ներդրումներ չեն կատարում մեկ պատճառով՝ Հայաստանն անընդհատ պատերազմող պետություն է, ոչ թե մենաշնորհների կամ կոռուպցիայի պատճառով։
«Մենք պատերազմի վտանգի տակ կանգնած ազգություն ենք, եթե նույնիսկ ամերիկացիենրը բիզնես դնեն, փոքր բիզնես պետք է լինի, որ մեկ-երկու տարվա մեջ կարողանան իրենց ներդրած գումարները հետգ բերեն»,- ասաց Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները