Արցախի վաստակավոր բժշկի մահվան կապակցությամբ Բակո Սահակյանը ցավակցել է ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ցավակցական հեռագիր է hղել Էդուարդ Ղուկասյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ Էդուարդ Իշխանի Ղուկասյանի մահվան մասին:
Նա եղել է ճանաչված ու հարգված բժիշկ ՝ իր գործունեությամբ մեծապես նպաստելով Արցախի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:
Որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ Էդուարդ Ղուկասյանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր և ակտիվ մասնակցություն է ունեցել հանուն ազատության և անկախության մեր գոյապայքարում:
Հայրենիքն արժանվույնս է գնահատել Էդուարդ Ղուկասյանի վաստակը` պարգևատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և պետական այլ պարգևներով:
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով»: