Արցախում կատարված աշնանացանի ծավալներն աննախադեպ են վերջին 20 տարիների համար. գյուղնախարար
2018 թվականին բերքի տակ հանրապետությունում կատարվել է ավելի քան 75000 հա աշնանացան, որն աննախադեպ է վերջին 20 տարիների համար: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նրա խոսքով, վերջերս հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված տեղումներով աշնանացանի վիճակը կարելի է գնահատել բավարար: Բավարար կարելի է գնահատել նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ բացառությամբ որոշ հատվածների, որտեղ դեռևս անելիքներ կան: Ներկայումս աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով:
Խոսելով գարնանացան մշակաբույսերի ցանքսի սպասվելիք ծավալներից՝ գյուղնախարարն ասել է, որ նախատեսվում է կատարել շուրջ 14000 հա գարնանացան, որտեղ ցանվելու են հիմնականում պետական միջոցներով տրամադրված սերմեր. մի մասն՝ ամբողջությամբ անհատույց, իսկ սիսեռ, լոբի և եգիպտացորեն մշակաբույսերի մասով՝ մասնակի սուբսիդավորված:
Ամբողջությամբ անհատույց տրամադրվելու են կերային և յուղատու մշակաբույսերի, ինչպես նաև՝ ընդեղենի սերմերը: Համեմատած բուսաբուծության ճյուղի հետ՝ անասնաբուծության ոլորտում խնդիրներն ավելի շատ են՝ չնայած, որ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են:
Հարակից հրապարակումներ`
- Նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն. Արցախի վարչապետ
- Արցախի գյուղերի զարգացման հեռանկարը մենք մեծապես կապում ենք այգեգործության հետ. Արայիկ Հարությունյան
- Գարնանացանի համար պատրաստ է 3,5 հազար հա վարելահող. Արցախի գյուղնախարար