Հասարակություն 20:30 07/03/2018 Հայաստան

Ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից. Անտոնիու Գուտերեշ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: 

Ուղերձում ասված է.

«Մենք գտնվում ենք կանանց իրավունքների պաշտպանության վճռորոշ փուլում: Առավել, քան երբևէ բախվում ենք պատմական և կառուցվածքային անհավասարությունների, որոնք նպաստում են ճնշումների և խտրականության ավելացմանը։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա սոցիալական ցանցերում, կինոնկարահանման հրապարակներում, արտադրական ձեռնարկություններում և փողոցներում կանայք տևական փոփոխությունների և սեռական բռնության, ոտնձգության ու ամեն տեսակի խտրականության հանդեպ անհանդուրժողության կոչ են անում:

Գենդերային  հավասարության հասնելը, կանանց և աղջիկների իրավունքների  առաջխաղացումը ներկայիս շարունակական գործընթացներից է և աշխարհում՝ մարդու իրավունքների նկատմամբ  ամենամեծ մարտահրավերը:

Կանանց սերնդեսերունդ ակտիվ գործունեությունն ու քարոզչությունը տվել են իրենց պտուղները: Դպրոցում ավելի շատ աղջիկներ են սովորում, քան երբևէ, ավելի շատ կանայք են վարձատրվող աշխատանք կատարում և ղեկավարի պաշտոն զբաղեցնում մասնավոր սեկտորում, գիտական ոլորտում, քաղաքականության մեջ և միջազգային կազմակերպություններում՝  այդ թվում և ՄԱԿ-ում: Գենդերային հավասարությունն ամրագրված է բազմաթիվ օրենքներում, և այնպիսի  վնասակար գործողություններ, ինչպիսիք են կանացի սեռական օրգանների խեղումն ու երեխաների ամուսնությունները, շատ երկրներում արգելված են օրենքով:

Սակայն, դեռևս առկա են լուրջ խոչընդոտներ խտրականության և շահագործման հիմքում ընկած հնարավորությունների պատմական անհավասարության  դիմակայման հարցում։   
Աշխարհում միլիարդավոր կանայք իրավապես պաշտպանված չեն ընտանեկան սեռական բռնությունից: Համաշխարհային մակարդակով աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը 23 տոկոս է՝ գյուղական վայրերում հասնելով մինչև 40 տոկոսի, իսկ մեծ թվով կանանց կատարած չվճարված աշխատանքի մասին նույնիսկ հայտնի չի դառնում: Կանանց ներգրավվածությունն ազգային խորհրդարաններում միջինում մեկ քառորդից պակաս է, իսկ ղեկավար մարմիններում՝ այդ  ցուցանիշն էլ ավելի ցածր է: Եթե չձեռնարկվեն համաձայնեցված գործողություններ, հաջորդ տասնամյակում միլիոնավոր աղջիկներ սեռական օրգանների խեղման կենթարկվեն:

Այնտեղ որտեղ օրենքներ կան՝ հաճախ անտեսվում են, և իրավական պաշտպանություն հայցող կանանց հաճախ կասկածանքով են վերաբերվում, զրպարտում ու մերժում: Ներկայումս հայտնի է, որ սեռական  ոտնձգությունների և բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում և մասնավոր տներում, այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության հարցում գրանցած իրենց ցուցանիշներով:

ՄԱԿ-ը պետք է  օրինակ ծառայի ամբողջ աշխարհին:

Ես հավատացած եմ, որ միշտ չէ, որ այսպես է եղել: Անցյալ տարի՝  պաշտոնավարման մեկնարկիցս ի վեր,  ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, խաղաղապահ առաքելություններում և աշխարհի մեր բոլոր գրասենյակներում ես փոփոխությունների սկիզբ եմ դրել:

Ներկայումս, առաջին անգամ ավագ կառավարման իմ թիմում գենդերային հավասարության ենք հասել, և ես նպատակ ունեմ հասնել նման հավասարության ամբողջ կազմակերպությունում: Ես լիովին հավատարիմ եմ սեռական ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողության գաղափարին և ծրագրում եմ բարելավել զեկուցումների ու հաշվետվությունների ընթացակարգերը: Մենք սերտորեն համագործակցում ենք աշխարհի բոլոր երկրների հետ կանխարգելելու և լուծելու խաղաղապահ առաքելությունների աշխատակիցների կողմից գործադրվող սեռական շահագործման ու բռնության խնդիրը և աջակցելու տուժածներին:
Մենք՝ ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներս,  աջակից ենք աշխարհի բոլոր կանանց անարդարությունների վերացման դեմ նրանց պայքարում․ լինեն նրանք թե՛ գյուղաբնակ կանայք, ովքեր բախվում են վարձատրման խտրականությանը, թե՛ քաղաքաբնակ կանայք, ովքեր փոփոխությունների են ձգտում, թե՛ փախստական կանայք, ում  սպառնում է շահագործման և բռնության վտանգը, և թե՛ կանայք, ովքեր խտրականության փոխկապակցված ձևերի են հանդիպում՝ այրիներ, տեղաբնիկ կանայք, հաշմանդամություն ունեցող և գենդերային նորմերին չհամապատասխանող կանայք։

Կանանց իրավունքների առաջխաղացումը և հնարավորությունների ընդլայնումը Կայուն զարգացման 2030-ի օրակարգի հիմնաքարն է: Կայուն զարգացման նպատակների առաջընթացը նշանակում է առաջընթաց բոլոր կանանց  համար և՝ ամենուր: Եվրամիության հետ համատեղ մեկնարկած «Spotlight» նախաձեռնությունն , իր ռեսուրսներն ուղղելու է կանանց և աղջիկների նկատմամբ  բռնության նվազեցմանը, ինչն էլ հավասարության և իրավունքների առաջխաղացման ու հնարավորությունների ընդլայնման  նախապայմանն է:
Կցանկանայի  հստակեցնել․ սա կանանց հանդեպ բարեհաճություն չէ: Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաև բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց և տղաների, կանանց և աղջիկների: Գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում:

Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների և նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց  ներգրավվածությամբ  խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն և տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները և աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը  օգտավետ են բոլորիս համար:

Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը էական են, որպեսզի կանայք կարողանան հասնել իրենց ներուժի ամբողջական գործադրմանը և  զարգացում ապահովեն մեր բոլորիս համայնքներում, հասարակության մեջ և տնտեսություններում:

Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, և հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարգիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}