«Ժողովուրդ». Դեղերի խնդիրն իրականում չի լուծվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեքիաթ բարի վարչապետի և չար նախարարների մասին». այսպես կարելի է բնութագրել կառավարության երեկվա նիստը:
«Առողջապահության նախարարությունը հանդգնել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգ պարտադրել՝ առանց գործընթացի տեխնիկական և վերահսկողական խնդիրները որոշակիացնելու և իրավական ակտի, և մինչ ժողովուրդը դժգոհում էր այս նոր կարգի դեմ, վրա հասավ վարչապետ Կարեն Կարապետյանն ու «դմփոց ռեֆորմով» լուծեց խնդիրը՝ իբր հօգուտ բնակչության: Բայց իրականում և բնակչության, և բժիշկների շրջանում լուրջ դժգոհություններ հարուցած հարցը չի լուծվել: Վաղ առավոտյան կառավարության օրակարգ մտցվեց որոշման նախագիծ, ըստ որի` դեղատոմսով դեղերի բացթողման կարգը կիրականացվի փուլ առ փուլ: Բայց ընդամենը հետաձգվել է հորմոնային դեղերը դեղատոմսով վաճառելու կարգի կիրառումը: Իսկ մյուս դեղերը՝ հոգեմետ և հակաբիոտիկ, վաճառվելու են դեղատոմսով՝ մարտի 1-ից, երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա: Այլ կերպ ասած` խնդիրն իրականում չի լուծվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները