ԿՀԻԿ. Ինչ կկորցնեք, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին չեք միանում կամավոր
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը պատրատել է տեսահոլովակ՝ ներկայացնելով, թե ինչ կկորցնեն քաղաքացիները կենսաթոշակային համակարգին կամավոր չմիանալու դեպքում:
«Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում: 2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի, և համակարգին կամավոր միանալու դիմում ներկայացնելու պարագայում կուտակային հատկացումներ կկատարի միայն անձը իր աշխատավարձից:
1964-1974թթ. ծնված անձինք, այսպիսով, խիստ շահեկան իրավիճակում են. նրանք կարող են կենսաթոշակ ստանալ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային: Ընդ որում` պետական բաշխողական կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն կուտակային համակարգի պարտադիր մասնակիցների, ում ապագա պետական կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:
Այս արտոնությունից, սակայն, քաղաքացիները կօգտվեն, եթե կուտակային բաղադրիչին կամավոր միանալու դիմում ներկայացնեն նախքան այս տարվա հուլիսի 1-ը. այդ ժամկետից հետո միանալու դեպքում նրանք կկորցնեն պետության կողմից կուտակային հատկացումները և այդ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչ կունենաք և ինչ չեք ունենա. մանրամասն ներկայացված է հոլովակում
Հարակից հրապարակումներ`
- ԿՀԻԿ. Ինչպես են պաշտպանված մասնակիցների կուտակային կենսաթոշակային միջոցները
- Ավելի բարձր կենսաթոշակ` դիմում ներկայացնելու դեպքում.ԿՀԻԿ
- Կուտակային միջոցները եկամուտներ են ապահովում անգամ չաշխատելու դեպքում. ԿՀԻԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին