«Հրապարակ». Հայտնի է «Ռոստելեկոմի» գնորդը
«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին վերջապես տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը: Ըստ թերթի, գնորդը Վիվասել ՄՏՍ-ն է: Կողմերը գործարքի գինը չեն հրապարակում։
«Կոմերցիոն գաղտնիք է»,- ասել են:
«Հրապարակ»-ը հիշեցրել է, որ ««Ռոստելեկոմը» կապվում է ՀՀ վարչապետի «կադր» կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի անվան հետ, որը ժամանակներ առաջ թերթի հետ զրույցում ասել էր, որ վաճառել է իր բաժնեմասը:
«Իսկ Վիվասելը որոշել է ձեռք բերել ընկերությունը, քանի որ այն ծառայությունները, որ մատուցում են «Յուքոմն» ու «Ռոստելեկոմը», Վիվասելը չուներ»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։