Հասարակություն 18:40 07/03/2018 Հայաստան

Նախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ:

ՀՀ նախագահի աշշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:

«Սիրելի՛ պարգևատրվածներ,
Սիրելի՛ տիկնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և իհարկե վաղվա տոնի առիթով, որ տևելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետև ողջ տարին՝ ընդհուպ մինչև հաջորդ տարվա մարտի 8-ը:
Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:

Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարևոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, և չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և՛ պարգևների, և՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ և՛ հասարակությանը, և՛ տղամարդկանց, պարգևեք ջերմություն, ոգևորություն, իհարկե նաև՝ սթափություն: Սա շատ կարևոր հանգամանք է:

Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց՝ ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:05
ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Ես մեծ ցանկություն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք,  այդ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև միջադեպին
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն անդրադարձել են, որ օրերս խորհրդարանում միջադեպ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային...
Աղբյուր` Panorama.am
09:21
Տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող փաստերը իրավապահների և նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Նոյեմբերի 5-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Նոյեմբերի 5-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:04
Սուրեն Սարգսյան. Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա
Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Անգերազանցելի ցինիզմը
«Փաստ» թերթը գրում է. «Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կրկին կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոյի ժամանակ հասցեական ելույթ են ունեցել պատգամավոր երկու տիկնայք
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:05
Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Արցախի մարզիկները
Նոյեմբերի 8-10-ը Ղասախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը։  Հայաստանի սամբոյի հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}