Արցախն իմ սրտում է. Ժորժ Կեպենեկյան
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի այցի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Արցախի հետ կապված ինչ-որ ծրագրեր ևս պատրաստվում են իրականացնել: Կեպենեկյանն ընդգծեց, որ խոսում են Երևան և Լիոն քաղաքների միջև համագործակցության հուշագրի մասին:
Նա նշեց՝ Լիոնի քաղաքապետը իր պատվիրակությամբ, բնականաբար, Հայաստանի կամ Արցախի գործերով չի զբաղվում:
«Երևի թե ես կպատասխանեմ այնպես, ինչպես դեսպանը նշեց. Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունն է՝ չստեղծել իրավիճակներ, որոնք հնարավորություն կտան վտանգել գոյություն ունեցող վիճակը: Սակայն հոգուս մեղք արած կլինեմ, եթե չխոստովանեմ, որ Արցախը իմ սրտում է»,- ասաց նա:
Լիոնի քաղաքապետը նաև հավելեց, որ հայ ժողովրդի այդ հատվածին օգնելու այլ միջոցներ, տարբերակներ կան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա