Կառավարության կառուցվածքի մասին օրիանգիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «Մի փաթեթում 55 օրենք է ներկայացված, նույնիսկ այդ փաթեթում օրենքների մի մասը այլ կոդավորում ունի։ Սա իրականաւոմ նախատեսված է եղել երկու փաթեթում ընդունել։ Կարծում եմ՝ անընդունելի է և հակասում է ժողովրդավարական սկզբունքներին այսպիսի տեմպով, այսպիս ծավալուն ու հիմնարար օրենքներ ընդունելը։ Մենք դեմ ենք քվեարկելու»։
Նախագծին կողմ քվերակեց 63, դեմ 32 պատգամավոր, որոշումն ընդունվեց։
Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 63 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև քաղաքացիական ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
60 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու հարցը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Դեմ քվեարկեց 8, կողմ 88 պատգամավոր։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է գործող օրենքով օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու ՀՀ նախագահի լիազորությունները վերապահել ՀՀ վարչապետին։
Խորհրդրանն ընդունեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային խորհրդի, հանրաքվեի և անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագծերն ընդունվեցին
- Կառավարությունը հանեց այդ կետը, հետևաբար առաջարկում ենք կողմ քվեարկել այս օրինագծին. Կոստանյան
- ԱԺ ամբիոնը և դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չեն. Արման Սաղաթելյան
- Չգիտեմ մի միջազգային կազմակերպության գործադիր մարմին, որը նիստերը դռնբաց են անցկացնում. Կոստանյան
- Ի՞նչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել. Թանդիլյան
- Նոր կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից
- Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. Արման Սաղաթելյանը՝ Վիգեն Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին