Լաքոթ. Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնաս է բերում հակամարտության խաղաղ լուծմանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առավել կոշտ չեն արձագանքում Ադրբեջանի նախագահի բացահայտ նվաճողական հայտարարություններին:
Լաքոթը հիշեցրեց, որ երկուշաբթի օրը՝ ասուլիսի ժամանակ, դարձյալ տրվեց այդ հարցը, և ինքն այդ հարցին արդեն պատասխանել է, ընդ որում՝ ասուլիսի թեման ֆրանկոֆոնիան էր: Որպես դեսպան՝ նա խորհուրդ տվեց ևս մեկ անգամ հղում անել Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանին. «Ֆրանսիայի ԱԳՆ-ն այս առնչությամբ իր պատասխանը տվել է: Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատասխանել են այդ հայտարարությանը, ավելի առարկայական կասեմ՝ Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնաս է բերում այս հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով լուծմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան