Ինչպես է գնահատում Մոսկվան Երևանի և Անկարայի գործողությունները արձանագրությունները չեղարկելու համատեքստում
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մարտի 7-ին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է գնահատում Մոսկվան Երևանի և Անկարայի գործողությունները Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկելու համատեքստում։
«Մենք գնահատական ենք տվել այդ պայմանագրին, քանի որ ռուսական պատվիրակությունը, ինչպես հիշում եք, գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում։
Գնահատականներ տրվել են, և մեր վերաբերմունքը մնում է արդիական։ Մենք առաջնորդվում ենք այդ երկրների հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ այդ իսկ երկրների շահերից ելնելով։ Մեր կողմից մշտապես արել ենք ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան