Լիոնի քաղաքապետ. Նոր էջ է սկսվում երկու քաղաքների համագործակցության պատմության մեջ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը բարեկամ երկրների միջև:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը կարևորել է հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում՝ համարելով այն լրացուցիչ հարթակ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել խորացնելու գործում:
Խոսելով Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բազմանդամ պատվիրակության այցի ընդգրկուն ծրագիրը հավաստում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի համագործակցության բազմաթիվ ոլորտներում նորանոր նախագծերի իրագործմանը:
Լիոնի քաղաքապետն իր հեթին նշել է, որ նոր էջ է սկսվում երկու քաղաքների բարեկամության և համագործակցության պատմության մեջ:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը Երևանում՝ Ժորժ Քեփենեկյանը փաստել է, որ այն բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար և պետք է ընդգրկի համագործակցության բազմաթիվ բնագավառներ՝ հնարավորություն տալով ֆրանսիացի գործարարներին արժանավայել ներկայանալու Հայաստանում: Լիոնի քաղաքապետի խոսքով՝ ֆրանկոֆոնիան արժեհամակարգ է, քաղաքականություն, ինչպես նաև համագործակցություն՝ առանց սահմանների:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
- Վարչապետ. Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար
- Այս այցով նոր էջ ենք բացում մեր փոխհարաբերությունների մեջ. Լիոնի քաղաքապետ
- Լիոնի քաղաքապետը այցելել է Ծիծեռնակաբերդ, եղևնի տնկել Հիշողության պուրակում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում