ԱՄՆ դեսպանի գնահատականներն ընկալում ենք որպես առողջ քննադատություն. Շարմազանով
«Մենք ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն ենք ընկալում, այլ որպես ջանացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիվանագետի՝ Հայաստանում առկա կոռուպցիայի մասին հայտնած մտքերին։
«Ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են գտնվում հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար», - շեշտեց պատգամավորը։
Շարմազանովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին մեկ տարվա ընթացքում հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որոնք դեռ ավարտված չեն, և դրանք ավարտին հասցնելու համար Հայաստանը պատրաստ է հաշվի առնել եվրոպացի և ամերիկացի գործընկների փորձը։
«Այդ իմաստով ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիան կամ մենաշնորհն է, չկա։ Պարզապես մենք պետք է տեսնենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր», - նշեց պատգամավորը։
Շարմազանովը նկատեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանզիմներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։
«Ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և Ավստրալիա, կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկը ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան՝ Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք, մենք ուշադիր կլսենք մեր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները, և եթե կարիք լինի, նոր թափով կսկսենք բարեփոխումներ իրականացնել», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԱՄՆ-ի դեսպանը կոռուպցիայի տեղը գիտի, թող ասի․ Գալուստ Սահակյան
- Ռիչարդ Միլս. Թե՛ մենք և թե՛ Հայաստանի կառավարությունը դեռևս անելու շատ բան ունենք. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները