Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից:
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նրան շնորհավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:
Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաև միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ չորրորդ նախագահին
- Արցախի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան