Բասկետբոլի Ա լիգա. «Արթիկն» անցավ կիսաեզրափակիչ
Հայաստանի Ա լիգայի ¼ եզրափակչի պատախան խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս 83-57 հաշվով հաղթել է «Ինժեներին» եւ անցավ կիսաեզրափակիչ փուլ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Արթիկի» նորեկ Անդրեյ Կոնստանտինովը: Նա վաստակել է 33 միավոր:
Կիսաեզրափակչում «Արթիկը» կմրցի «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ զույգի հաղթողի հետ:
Քառորդ եզրափակչի վերջին՝ «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ հանդիպումը կկայանա այսօր: Առաջին խաղում հաղթել է ՖԻՄԱ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան