Կրամնիկը պատմել է՝ երբ է ավարտելու կարիերան
Ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը պատմել է՝ երբ է պատրաստվում ավարտել կարիերան: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Կրամնիկը ասել է, որ շարունակելու է խաղալ, քանի դեռ ուժ ունի:
«Քանի դեռ ես կարող եմ խաղալ լավ մակարդակով, դրանից հաճույք ստանալ, խաղալու եմ, բայց կգա մի պահ, երբ արդեն դժվար կլինի այդպես խաղալ, այդ պահին էլ ես շախմատին հրաժեշտ կտամ: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա երկու-երեք տարուց»,- ասել է նա:
Կրամնիկն ընդգծել է, որ շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը իր կարիերան ավարտել է 42 տարեկանում: «Ես նույնպես մտածում էի, որ այդ տարիքում դուրս կգամ պրոֆեսիոնալ սպորտից. Սակայն հիմա ես ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երրորդն եմ, ուստի նորից հնարավորություն ունեմ պայքարելու շախմատային թագի համար»,- ասել է նա:
Շախմատիստը նշել է՝ անցնող տարիներն առավելություն չեն ցանկացած սպորտաձևում, այդ թվում՝ շախմատում, սակայն ինքը դեռ կարող է դիմանալ մրցակցությանը: Հավակնորդների մրցաշարը, որին մասնակցելու է Կրամնիկը, կկայանա մարտի 10-ից 28-ը:
Ավելի վաղ Կրամնիկը նշել է, որ այս մրցաշարի մասնակիցները պատմության մեջ ուժեղագույններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան