Շախմատի հավակնորդների մրցաշար. Բուքմեյքերները հավատում են Լևոն Արոնյանին
Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ խաղալու իրավունք կստանա:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այս պահի դրությամբ, կայանալիք մրցաշարի մասնակիցները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ունեն հետևյալ դասավորությունը:
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2800, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2799, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժեն (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 2767, Սերգեյ Կարյակին (ՌԴ)՝ 2763:
Եվրոպայի, այդ թվում Ռուսաստանի մի քանի բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», «Bwin», «888») նախապատվությունը տալիս են Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանին:
Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան՝ Լևոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո (ԱՄՆ):