Աշխարհում ամենաշքեղ մարզասրահը՝ 32 հազար դոլար աբոնեմենտով
Centuryon սպորտային ակումբին անդամակցելը, որի մասնաճյուղերը բացվել են Վիետնամում և Չինաստանում, շատ թանկ արժե։ Եվ մարդիկ պարզապես անհավանական գումարներ են պատրաստ վճարել. տարեկան աբոնեմենտն այստեղ արժե 32 հազար դոլար։ Այս մասին գրում է «Տելեգրաֆ»-ը:
Ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռենդի Դոբսոնի խոսքով, մարզասարքերով սրահները «բացառիկություն և շքեղություն են առաջարկում, ինչն այնքան անհրաժեշտ է ապահոված մարդկանց»։ Անպայման արժե նայել նկարները, զգալու ու պատկերացնելու համար այն ամբողջ շքեղությունը, որ այստեղ համադրվում է սպորտային գործնականության հետ։