ԱՆ-ը ներկայացնում է՝ ում կողմից և ինչպես են լրացվում դեղատոմսերը
Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե ում կողմից և ինչպես են լրացվում դեղատոմսերը։
Հաղորդագրության մեջ ասված է.
«Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1
Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:
Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2
Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:
Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:
Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
Հավելենք, որ բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- «Դեղերի տրամադրման կարգի փոփոխությունը լրացուցիչ բեռ է թե հասարակության, թե ծառայություն մատուցողների համար»
- Ո՞ր դեղերը կարելի է գնել առանց դեղատոմսի. ցանկ
- Սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց
- Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են. վարչապետ
- Ինչու նստելը մեկ է, իջնելը՝ երկու
- «Դեղերի մասին» օրենքը դեղատոմսով կամ առանց դրա դուրս գրվող ցանկերի հաստաման պահանջ չի սահմանում. ԱՆ
- Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա