Ո՞ր դեղերը կարելի է գնել առանց դեղատոմսի. ցանկ
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն դեղերի ցանկը, որոնք գնելու համար այս պահին դեղատոմս անհրաժեշտ չէ: Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է դեղատոմսով բաց թողնվող դեղերի հստակ ժամանակացույց:
Առաջին փուլում առանց դեղատոմսի բաց կթողնվեն ցավազրկող, հակաբորբոքային, ջերմիջեցնող դեղերից պարացետամոլը, ացետիլսալիցիլաթթուն, իբուպրոֆենը, դեքսկետոպրոֆենը (դեքսալգին), համակցություններից՝ ասկոֆենը, ցիտրամոնը, նևրալգինը և այլն, տեղային ցավազրկող դեղերից ՝ կետոպրոֆենը, դիկլոֆենակը, ացեկլոֆենակը, ֆենիլբուտազոնը, ինդոմետացինը, ինդովազինը և այլն, սպազմոլիտիկներից՝ պապավերին, դրոտավերին (նո-շպա, նո-շպա ֆորտե, նոշ-արփի), սպազմոլ և այլ դեղերը:
Մրսածության և հարբուխի դեղերից առանց դեղատոմսի կտրվեն գրիպոստադը, գրիպոֆլյուը, անտիֆլուն, ֆերվեքսը, քոլդրեքսը, անտիգրիպինը և այլն, բերանի խոռոչի հիվանդությունների բուժման դեղերից՝ քլորհեքսիդին (բիսի, դենտահեքս, հեքսիլոք դենտա) համակցություններ՝ էլուդրիլ, հեքսիմետ դենտա, հեքսիլոք դենտա մենթոլ, հեքսիմետ դենտա մենթոլ, մետրոմեզոլ դենտ, ստոպանգին և այլն, հակահազային և խորխաբեր դեղերից՝ հերբիոն, բրոնխիկում, դր էայս բրոնխոսեպտ, մուկալտին, պրոսպան հազի դեմ, հեդելիքս, ումկալոր, ալտե, լինկաս, կոդելակ բրոնխո, տրավիսիլ, դոկտոր մոմ և այլ դեղեր:
Առանց դեղատոմսի տրվող դեղերի ամբողջական ցանկն՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են. վարչապետ
- Ինչու նստելը մեկ է, իջնելը՝ երկու
- «Դեղերի մասին» օրենքը դեղատոմսով կամ առանց դրա դուրս գրվող ցանկերի հաստաման պահանջ չի սահմանում. ԱՆ
- Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա