Ոչ աշխատանքային օրերին առողջապահության նախարարությունում կգործի «Թեժ գծի» հավելյալ հեռախոսահամար
Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Միաժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ քաղաքացիները կարող են բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել իրենց առաջարկները:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ը ներկայացնում է՝ ում կողմից և ինչպես են լրացվում դեղատոմսերը
- Ո՞ր դեղերը կարելի է գնել առանց դեղատոմսի. ցանկ
- Սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց
- Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են. վարչապետ
- Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է