Առողջապահության, հանգստի և մշակույթի ծառայությունների գներն աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանգստի և մշակույթի ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով, տրանսպորտի ծառայություններինը՝ 0.9%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 1.4% հավելաճով), առողջապահության ծառայություններինը՝ 1.7%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանային և հյուրանոցային ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.3% և 1.5% նվազում, իսկ կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.4-2.6% հավելաճ, 7-ում՝ 0.5-0.1% նվազում, իսկ մեկում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա