ՄԱԿ. Աշխատանքի շուկայում պահպանվում է գենդերային անհավասարությունը
Կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ առանց աշխատանքի մնալու վտանգի առաջ են կանգնում: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, չնայած վերջին 20 տարիներին աշխատանքի շուկայում գենդերային անհավասարության դեմ պայքարը տվել է իր արդյունքները, սակայն խնդիրը դեռ պահպանվում է:
Կանանց գործազրկության մակարդակը 6 տոկոս է, տղամարդկանցը՝ 0.6 տոկոս: Աշխատող տասը տղամարդուն բաժին է ընկնում վեց աշխատող կին:
ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, տարբեր տարածաշրջաններում ցուցանիշները տարբերվում են: Օրինակ, Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրներում գործազրկության մակարդակը կանանց շրջանում ավելի ցածր է, քան տղամարդկանց: Մյուս կողմից էլ արաբական ու հյուսիսաֆրիկյան պետություններում կանանց գործազրկության մակարդակը երկու անգամ բարձր է: Այդ երկրներում ընդունված նորմ կա, ըստ որի կանանց թույլ չեն տալիս վարձրատրվող աշխատանք կատարել:
Եթե զարգացած տնտեսություն ունեցող երկրներում կանանց ու տղամարդկանց ներկլայացվածությունը հավասար է, ապա զարգացող երկրներում անհավասարությունը մեծանում է: Փորձագետները համարում են, որ դա հնարավոր է՝ պայմանավորված է կանանց բարձրագույն կրթություն ստանալով, ինչը դանդաղեցնում է նրանց մուտքը աշխատաշուկա:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ գործատու կանայք չորս անգամ ավելի քիչ են, քան տղամարդիկ: Այդ միտումը պահպանվում է նաև ղեկավար պաշտոնների համար: Փորձագետների կարծիքով, կանայք ավելի դժվար են հասնում ղեկավար պաշտոնների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին