Հայաստանում գրանցված գործազուրկների 66.7 տոկոսը կանայք են
Հայաստանում գրանցված է 46 հազար 700 գործազուրկ կին: Նրանք կազմում են ընդհանուր գործազուրկների 66.7 տոկոսը: Նման տվյալներ են Panorama.am-ին տրամադրել Զբաղվածության պետական գործակալությունից:
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 86.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 10.2%-ով: Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35.5%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.9%-ով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.7%-ը կամ 70.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.7%-ով:
Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 35.6 հազ. մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 41.2%-ը:
Նախորդ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 9 հազար 300 աշխատանք փնտրող, նրանից 5800-ը կանայք են:
Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում առավել մեծ թվով կանայք են ընդգրկվում, այսպես հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրով իրականացվել է.
1. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 1076 անձ, նրանցից 71%-ը կանայք են:
2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 511 անձ, որից 87.1%-ը կանայք են:
3. «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրը իրականցնելու 500 անձի համար կազմակերպվել է մրցույթ, սակայն պայմանագիր է կնքվել 172 գործազուրկի հետ, որից 88.5%-ը կանայք են:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կանայք սկսել են ավելի երկար ապրել, ուշ ամուսնանալ
- «Ամենափրկիչ» կանայք. Նարինե Ստեփանյան
- Կանայք ունեն անհրաժեշտ ներուժ և կարող են ՏԻՄ-երում տղամարդկանց հավասար որոշումներ կայացնել
- «Կանայք բիզնեսում». Նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից
- Լավագույն կին գործարարները ստացան իրենց մրցանակները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները