2018-ի Պարալիմպական խաղերը ռեկորդ կսահմանեն մասնակիցների թվով
Փհենչհանում անցկացվելիք 2018 թվականի Պարալիմպական խաղերը նոր ռեկորդ կսահմանեն մասնակիցների թվով։ RT-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (IPC) նախագահ Էնդրյու Փարսոնսը:
«Այս խաղերը ռեկորդային կլինեն, դրանց կմասնակցեն 567 մարզիկ՝ 49 երկրներից, այդ թվում Վրաստանից, Տաջիկստանից և Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունից։ Նրանք առաջին անգամ կմասնակցեն ձմեռային Պարալիմպական խաղերին»,- ասել է Փարսոնսը։
Նա ընդգծել է Հյուսիսային Կորեայի դահուկորդների մասնակցության կարևորությունը։
«Սա խաղաղության հզոր ուղերձ է սպորտի միջոցով», - ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Փհենչհան՝ ձմեռային պարալիմպիկ խաղեր
- Տոկիոյում ներկայացվել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան