Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչով դիմել է զանգվածային լրատվության միջոցներին: Ընդդիմադիր մամուլն այդ կոչը բնութագրել է որպես հրահանգ:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին, գրում է՝ Էրդողանը լրատվամիջոցներին հրահանգել է սահմանափակել կանանց դեմ ուղղված բռնությունների, հալածանքների և հատկապես բռնաբարությունների մասին հրապարակումները։
Նա նշել է, որ կանանց դեմ գործադրվող բռնության դեպքերը հանրության շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ նման դեպքերի ավելացման մեջ մեղավոր են նաև մամուլը և հեռուստատեսությունը:
«Կոչ եմ անում ձեզ․ դադարեցրեք ձեր այդ հրապարակումները, որովհետև դրանցով դուք ավելի եք կատաղեցնում հասարակությունը», - ասել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնասիրվել է թուրքական հեռուստասերիալներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը
- Թուրքիայում կանանց սովորեցնում են զենք գործածել իրենց ամուսինների դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա