Արմեն Սարգսյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները արտերկրում:
Արմեն սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:
Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները:
Արմեն Սարգսյանը համալսրանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ մասնակցություն ունենան երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
- Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
- Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին