Յունիսեֆ. Տարեկան մինչև 12 մլն աղջիկ ամուսնանում է մինչև չափահաս դառնալը
Վերջին տասը տարում մինչև 18 տարեկան աղջիկների ամուսնությունների թիվը նվազել է 15 տոկոսով: Նման տվյալ է հրապարակել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Զեկույցի տվյալներով, տարեկան մինչև 12 մլն աղջիկ ամուսնանում է մինչև չափահաս դառնալը: Հիմա աշխարհում 650 մլն կին կա, ովքեր ամուսնացել են մինչև 18 տարեկան դառնալը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ մանկական ամուսնությունների դեմ պայքարում առավել մեծ արդյունքների հասել են Հարավային Ասիայում: Այստեղ ցուցանիշները նվազել են ՝ 50 տոկոսից հասնելով 30 տոկոսի: Սա պայմանավորված է Հնդկաստանում գրանցված արդյունքներով:
ՄԱԿ-ում հիշեցնում են, որ աղջիկների վաղ ամուսնությունները հանգեցնում են վաղ հղիությունների, ծննդաբերություն ու մայրության՝ մինչ նրանք ֆիզոլոգիապես ու հոգեպես պատրաստ կլինեն դրան: Բացի այդ, մեծանում է կողակիցների կողմից սեռական բռնությունների վտանգը: Բացի այդ, վաղ ամուսնությունները խանգարում են կրթություն ու մասնագիտություն ձեռք բերելուն:
«Մանկական ամուսնութունները վատ հետևանքներ են թողնում նաև հասարակության վրա»,-ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գենդերային հարցերով խորհրդական Անժի Մալխոտրան:
Նրա խոսքով, նման ամուսնությունները սերնդեսերունդ խանգարում են ընտանիքներին ազատվել աղքատության խնդրից: Եվ չնայած մանկական ամուսնություններ տերմինը վերաբերում է երկու սեռերին էլ, սակայն դրանցից առավել շատ տուժում են աղջիկները:
«Հաշվի առնելով, թե մանկական ամուսնություններն ինչ էական ազդեցություն են ունենում աղջիկների կյանքի վրա, մեզ ուրախացնում է ցուցանիշների ցանկացած կրճատում: Սակայն մենք այդ առումով դեռ շատ անելիք ունենք»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ միջազգային հանրությունն իր առաջ խնդիր է դրել մինչև 2030 թվականն ամբողջությամբ վերջ դնել մանկական ամուսնություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մանկական ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Նիգերում, Չադում, Բանգլադեշում, Գվինեայում:
Հարակից հրապարակումներ`
- Մանկական ամուսնությունները Բանգլադեշում կպատժվեն երկու տարվա ազատազրկմամբ
- Ադրբեջանում յուրաքանչյուր 4 ամուսնություններից մեկը վաղ ամուսնություն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան