Թբիլիսիում բողոքի ակցիա իրականացնող տրանսգենդերների ուղղությամբ ձվեր են շպրտել
Վրաստանում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով հարձակվել է բողոքի ակցիա իրականացնող սեռական փոքրամասնության ներկայացուցիչների վրա: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը: Տղամարդը ձու է շպրտել տրանսգենդերների ուղղությամբ. վերջիններս հայտարարում էին, որ իրավունք ունեն կին համարվելու:
Տրանսգենդերների բողոքի ակցիան կազմակերպվել է մարտի 8-ին՝ Թբիլիսիում՝ արդարադատության նախարարության շենքի առջև, այն կրում է «Ես կին եմ – ընդունիր» խորագիրը: Բողոքի ակցիայի տեղում են մի քանի տասնյակ մասնակիցներ, ինչպես նաև սեռական փոքրամասնության ներկայացուցիչների հակառակորդները՝ հիմնականում՝ տղամարդիկ, ովքեր չեն թաքցնում իրենց հոմոֆոբ հայացքները:
«Ժամանակն է, որ իշխանությունները դադարեցնեն այս այլասերվածության քարոզչությունը, ոչ թե ազատամտություն խաղալ այս թափթփուկների հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ակցիայի հակառակորդներից մեկը:
Տրանսգենդերներն, իրենց հերթին, նշել են, որ Վրաստանում մշտապես ենթարկվում են հետապնդումների և ֆիզիկական հաշվեհարդարի: Նրանք արդարադատության նախարարությունից պահանջում են թույլ տալ իրենց փաստաթղթերում անձնական հայտարարության հիման վրա փոխել սեռը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են