«Պատրանք և իրականություն». Իր տեսակի մեջ աննախադեպ ցուցահանդես Երևանում
Հայաստանի ազգային պատկերասրահի Ժամանակավոր ցուցադրությունների սրահում վաղը կմեկնարկի ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսի բացումը:
Կցուցադրվեն Թառլոյան եղբայրների մոդելավորած հագուստները, իսկ ցուցադրությունը կուղեկցվի արական սեռի հայ լավագույն երաժիշտների համերգով:
Ցուցադրանքը լայն հանրության համար կգործի մարտի 9-ից ապրիլի 7-ը։
ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ աննախադեպ է Հայաստանում և ունի ինչպես գեղագիտական, այնպես էլ կիրառական լայն հնարավորություններ:
Մինչ պաշտոնական բացումը պատկերասրահ առաջինն այցելել է Panorama.am-ի լուսանկարիչը: