Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց դերակատարությունը. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ։
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։
Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար:
Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատև և ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետև այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության և կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի և պետության: Նոր հաջողություններ ենք մաղթում ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին և իրականացում ձեր բարի իղձերին:
Աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված Սուրբ Հոգու շնորհները հեղի ձեր և ձեր ընտանյաց անդամների կյանքից ներս, պարգևի երջանիկ և ուրախ կյանքի տարիներ, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խնամելով և պահպանելով ձեզ, շնորհելով բյուր օրհնություններ և ամենայն բարիք:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար. Բակո Սահակյան
- Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին