Քաղաքական միջավայրը շատ կոշտ է, և կին պատգամավորը պետք է պատրաստ լինի պատասխան տալ. Լենա Նազարյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ի սկզբանե սխալ է համարում քաղաքականության մեջ սեռերի տարանջատումը, քանի որ գտնում է՝ բոլորը պետք է հավասար իրավունքներով օժտված լինեն։
«Երբ կնոջը հարցնում են՝ ինչպես է իրեն զգում քաղաքական միջավայրում, կարծես դա պետք է անսովոր լինի իգական սեռի ներկայացուցչի համար, կարծես կինը դրանից պետք է անհարմար զգա։ Ես համոզված եմ, որ կինը քաղաքականության մեջ նույնքան նորմալ երևույթ է, ինչպես տղամարդը։ Այսնինք՝ նման հարցադրումները պետք է մոռանալ, կանանց այլևս չհարցնել՝ ինչպես եք Ձեզ զգում քաղաքականության մեջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ-ում իրեն շատ հարմարավետ է զգում, ակտիվորեն աշխատում է, պատրաստվում է նույնքան ակտիվ աշխատել նաև մարտի 8-ին։
«Տոնական օրերն ինձ ավելի շատ ուրախացնում են այն առումով, որ ոչ լիագումար, ոչ հանձնաժողովի նիստեր չեն լինի, և ես առիթ կունենամ սկսելու կամ ավարտելու իմ աշխատանքի հետ կապված բազմաթիվ գործեր, կկարողանամ հարցումներ պատրաստել և քաղաքացիների հետ հանդիպել։ ԱԺ-ում ես ինձ շատ լավ եմ զգում։ Իհարկե, դժվարություններ ևս կան։ Դժվարություն է օրինակ այն, որ քաղաքական միջավայրը շատ կոշտ է, պետք է պատրաստ լինես պատասխան տալ և նաև պատասխան ստանալ։
Իհարկե, շատ ավելի լավ է, երբ այդ ամենն արվում է խաղի կանոններով, երբ այդ կաննոները հանրային և բաց են, երբ քննադատությունը տեղին է՝ թեկուզ սուր։ Ուզում եմ, որ կանանց վերաբերվեն որպես գործընկերների, ոչ թե որպես քվոտայով անցած մարդկանց»,- ասաց Լենա Նազարյանը։
Պատգամավորը նաև կարևորեց կնոջ՝ իրեն ճիշտ դիրքավորելու ունակությունը։ Ըստ նրա՝ կանայք պետք է ավելի ակտիվ և նախաձեռնող լինեն, այդ թվում՝ սեփական իրավունքների պաշտպանության առումով։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ մասնակցություն ունենան երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
- Կարեն Կարապետյան. Հետևողական ենք լինելու, որ դուք դրսևորվելու բոլոր հնարավորություններն ունենաք
- ՄԱԿ. Աշխատանքի շուկայում պահպանվում է գենդերային անհավասարությունը
- Հայաստանում գրանցված գործազուրկների 66.7 տոկոսը կանայք են
- Արա Բաբլոյան. Կանայք երբեմն պարտադրում են աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն
- Հայաստանում տղամարդկային հասարակություն է, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք. Բախշյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին