Լոնդոնում կանանց տոնի առթիվ կներկայացվեն Պիկասոյի աշխատանքները
Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի շուրջ 180 աշխատանք կցուցադրվի Մեծ Բրիտանիայի Tate Modern պատկերասրահի «Պիկասո 1932 – սեր, փառք, ողբերգություն» ցուցահանդեսում: Այն Լոնդոնում բացվում է այսօր՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
«Ցուցահանդեսի հիմքում 1932 թվականն է վերցվել, որովհետև այդ տարի է նա ստեղծել իր գլուխգործոցների մեծ մասը: Մեզ մոտ մի քանի գործեր կան 1931 և 1933 թվականներից: Բոլոր գործերը տարբեր պատկերասրահներից են, բայց ցուցանմուշների մեծ մասը Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանից է, որովհետև ցուցահանդեսը կազմակերպվել է այդ թանգարանի հետ համագործակցությամբ»,- «Ռիա նովոստի»-ին պատմել է ցուցահանդեսի կուրատորի ասիստենտ Լաուրա Բրունին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան