Ֆլորիդայի ուսուցիչները զենք կրելու իրավունք կստանան
Ձայների քիչ տարբերությամբ ֆլորիդայի խորհրդարանն ընդունել է օրինագիծը, որն ուսուցիչներին իրավունք է տալիս զենք կրել նահանգի դպրոցներում: Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 50: Բոլոր նահանգներում ուսուցիչներին զենք կրելն արգելվել էր 2013-ից:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նույն օրենքով 18-21 տարեկաններին զենքի վաճառքը կարգելվի, բացի այդ կավելացվի զինված թիկնապահների թիվը ուսումնական հաստատություններում:
Օրենքը վերջնական կհաստատի նահանգապետ Ռիք Սքոթը: Նա նշել է, որ ուշադիր կուսումնասիրի տեքստն ու կհանդիպի ողբերգության զոհ դարձած երեխաների ծնողների հետ՝ լսելու նրանց կարծիքը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆլորիդայի դպրոցի ոստիկանը հրաժարական է տվել «վախկոտության» մեղադրանքներից հետո
- Թրամփը հանդիպել է Ֆլորիդայի դպրոցում կրակոցներից տուժածների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները