Հայաստանի կանայք սկսել են ավելի երկար ապրել, ուշ ամուսնանալ
Հայաստանցի կանայք սկսել են ավելի երկար ապրել, նրանք ավելի շատ են ապրում, քան տղամարդիկ:
2016թ. հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանանց կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից կազմել է 78.3 տարի, ինչը շատ ավելի երկար է, քան 1958թ.-ին, երբ կյանքի միջին տևողությունը կազմել էր 70 տարի, կամ 1970թ.-ին՝ երբ այն 75 տարի էր:
Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2016թ.-ին կազմել է 71.6 տարի, 1958թ.-ի 67 և 1970թ.-ի՝ 70 տարվա համեմատ:
Կանայք սկսել են ավելի մեծ տարիքում ամուսնանալ:
Չնայած սա վերաբերում է թե տղամարդկանց, թե կանանց: 2016թ.-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 26.4, իսկ տղամարդկանցը՝ 29.6: Սա զգալիորեն ավել է, քան 1996թ.-ին, երբ կանանց առաջին ամուսնու¬թյան միջին տարիքը 22.1, իսկ տղամարդկանցը՝ 26.5 տարի էր:
Կանայք ավելի քիչ երեխաներ են ունենում:
Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով երեխաների միջին թվաքանակը, սկսած 1990թ.-ից սրընթաց նվազել է, հատկապես գյուղական վայրերում: 1990թ.-ին գյուղական վայրերում մեկ կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերի՝ 2.3 երեխայի համեմատ:
Ցուցանիշների նվազման հետևանքով, եթե 2014թ.-ին գրեթե վերացել էր գյուղական ու քաղաքային ցուցանիշների միջև առկա տարբերությունը, ապա 2015-2016թթ.-ին գյուղական վայրերում գործակիցը կազմել է, համապատասխանաբար, 1.542/ 1.534` քաղաքային վայրերի 1.685/1.695 երեխայի համեմատ:
Տվյալները՝ ԱՎԾ հրապարակած հետազոտությունից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին
- ԱՄՆ դեսպան. Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են
- «Եթե Հայաստանի կանայք 24 ժամ գործադուլ հայտարարեն, ամբողջ Հայաստանը կդադարի աշխատել»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները