Արաքսի հովտի զարգացման համար պետական ընկերություն է ստեղծվել
Արաքսի հովտում 150 հեկտարի չափով նախապատրաստված հողամաս կա, որտեղ օրերս նախատեսվում է սկսել գարնանացան աշխատանքները: «Արցախպրես»-ին այս մասին հայտնել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն՝ ավելացնելով, որ տեղանքը նպաստավոր է և՛ այգեգործության, և՛ դաշտավարության համար:
Նախարարի խոսքով՝ ելնելով իր բնակլիմայական պայմաններից, Արաքսի հովիտը առաձնանում է նրանով, որ առանց ոռոգման համակարգի այնտեղ գրեթե հնարավոր չէ գյուղատնտեսությամբ զբաղվել: Եթե մնացած տարածքներում, հատկապես հարթավայրային և նախալեռնային գոտիներում անջրդի որոշ մշակաբույսեր վարել հնարավոր է, ապա Արաքսի ափին գրեթե անհնար է: Ջերմաստիճանը հունիսին այնտեղ հասնում է 45 աստիճանի:
«Տարածքի զարգացման նպատակով ընթացիկ տարում ստեղծվել է «Արաքս գոտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, և բոլոր ծրագրերը իրականացվելու են հենց այդ ընկերության միջոցով: Արաքսի հովտում արդեն վերականգնվել են ավելի քան 60 հա-ից ավելի խաղողի այգիներ: 80 հա-ից ավելի պատրաստված հողեր ունենք այգեգործության համար: Տեղադրված է թվով 3 անձրևացման համակարգեր, որից 2-ը՝ 50-ական հա դաշտավարության ոռոգման համար, մեկը՝ 20 հա»,- նշել է Ժ. Միրզոյանը՝ հավելելով, որ տեղանքում ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Անդրադառնալով իրացման խնդրին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ տեղում վերամշակող արտադրամասերի ստեղծման ծրագրեր կան, որոնք դեռևս ուսումնասիրման փուլում են գտնվում:
Հարակից հրապարակումներ`
- «Բա ամոթ չի՞ մեզ, որ պոմիդոր ենք ներկրում Թուրքիայից». Արցախի իշխանությունները բնակեցնում են Արաքսի ափը
- Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը քննարկում է Արաքսի հովտում նոր քաղաք կառուցելու նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին