Երկրորդ հումանիտար օգնությունը հասել է Արևելյան Գուտա
Մարդասիրական օգնության երկրորդ ավտոշարասյունը՝ բաղկացած 15 մեքենաներից, հասել է Արևելյան Գուտա։ «Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPAP) ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը:
«Մենք նաև սպասում ենք հումանիտար միջանցքի միջոցով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների և ընտանիքներով զինյալների դուրս բերմանը, որոնց ավելի վաղը առաջարկել էին լքել շրջանը»,- ասել է նա։
Մարտի 5-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դուջարիկը հայտնել էր, որ Կարմիր մահիկի հումանիտար փոխադրողը չի հասցրել դեղամիջոցներ մատակարարել Արևելյան Գուտային։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին