Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պատրաստ են մտնել Աֆրինի կենտրոն
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինի կենտրոնը շրջափակված է, թուրքական զինված ուժերը կարող են ցանկացած պահի մուտք գործել այնտեղ, գրում է «ՌԻԱ նովոստին»։
«Մեր նպատակն Աֆրինն է... Չեզոքացվել է 3171 զինյալ։ Աֆրինի կենտրոնը շրջափակված է, մենք պատրաստ ենք ցանկացած պահի մուտք գործել այնտեղ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Haberturk հեռուտաալիքը։
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Աֆրինում զինված գործողությունը կավարտվի մինչև մայիս։
Գործողության մեկնարկի մասին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել էր այս տարվա հունվարի 20-ին։