Հայաստանի գեղասահորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Մարտի 19-25-ը Միլանում (Իտալիա) կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասել է, որ Միլանում հանդես կգան Սլավիկ Հայապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Հայտացուցակում կա նաև Անաստասիա Գալուստյանի անունը։
«Սլավիկ Հայրապետյանը, Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ, մարզվում է Ադլերում: Նա Միլան կգա հոր` Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ: Մինչ այդ Սլավիկը մարտի 16-ին հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք Coupe de Printemps միջազգային մրցաշարում:
Թինան և Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել, նրանք մարզվում են Կանադայում իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ»,-ասել էՄելանյա Ստեփանյանը: