Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի երկրների դեսպաններին գագաթաժողովի մասին մանրամասներ է ներկայացրել
Այսօր Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։
Հանդիպման օրակարգում են եղել նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացմանն առնչվող դեսպանների հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, երաժշտության, թատրոնի միջոցով
- Նալբանդյանը Մադագասկարի գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Տեր Ստեփանյանը պարգևատրվել է Պլեյադի շքանշանով
- Դեսպան Մինասյանի AUF-ի նախագահի հետ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ կապված հարցեր է քննարկել
- Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ՀՀ-ում կանցկացվի նաև ֆրանկոֆոն գործարարների համաժողով
- ՀՀ նախագահ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր երկրի հանդեպ վստահության ու հավատի մասին
- Քննարկվել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան